Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան


Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
Հունիս 27 18:41 2026

Սև ծովից  հանրապետություն ներթափանցած ցիկլոնը վաղը ամբողջությամբ դուրս կգա մեր երկրի տարածքից, և իր տեղը կզիջի հարավ-արևմուտքից թափանցած արևադարձային տաք հոսանքներին։ Վաղվանից սկսած մինչև հուլիսի 2-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը կարճատև անձրևներ հնարավոր է միայն Սյունիքում։