«Զավիկի Ղարս»-ը գործունեությունը չկասեցնելու դեպքում ամեն օրվա համար կտուգանվի 300-400 հազար դրամով


«Զավիկի Ղարս»-ը գործունեությունը չկասեցնելու դեպքում ամեն օրվա համար կտուգանվի 300-400 հազար դրամով
Հոկտեմբեր 10 16:31 2025

Հայտնաբերված խախտումների հիմքով «Զավիկի Ղարս» հանրային սննդի օբյեկտին գործունեության կասեցման որոշումն ուղարկվել է փոստով, գործունեությունը չկասեցնելու դեպքում տնտեսավարողը կտուգանվի օրական 300- 400 հազար դրամով։

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։

 

«Զավիկի Ղարս»-ում ՍԱՏՄ-ն մանրէաբանական շեղումներ էր հայտնաբերել մայոնեզում և բրդուճներում։

 

Հարությունյանն ասել է, որ տնտեսվարողը հրաժարվել է փակել սննդի օբյեկտը՝ պատճառաբանելով՝ քանի դեռ չի ստացել որոշումը, կշարունակի աշխատել։

 

«Որոշումը հրաժարվել է ստանալ առձեռն, ասել է՝ թող փոստով ուղարկեն։ Այսօր փոստով իրեն կհասնի, եթե որոշումը ստանալուց հետո չկասեցնի, ապա աշխատելու ամեն օրվա համար կտուգանվի օրական 300-400 հազար դրամով»,-ասել է նա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։