Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է


Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է
Հոկտեմբեր 10 15:03 2025

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է:

 

Ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել` մարտական ընկերներ, հարազատներ, պարզապես ծանոթ մարդիկ՝ իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնելու Ռուբենի հիշատակին:

 

Ռուբենը մեր բանակի կիրթ, ինտելեկտուալ և լավ պատրաստված սպաներից էր, ով իրեն լավագույնս դրսևորել էր և´ երկրի ներսում, և´ դրսում` Խաղաղապահ զորախմբի կազմում բազմաթիվ մարտական առաջադրանքերի կատարմամբ:

 

Ընտանիքի լավ զավակ էր, լավ ընկեր, պարզապես՝ նվիրյալ:

 

Հավերժ փառք և խոնարհում Ռուբենին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր նվիրյալներին»: