Անհամ եք. կրկին գողացել են պատգամավոր Ագնեսա Խամոյանի մեքենայի հայելիները


Անհամ եք. կրկին գողացել են պատգամավոր Ագնեսա Խամոյանի մեքենայի հայելիները
Հոկտեմբեր 10 14:46 2025

Կրկին թալանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան։ Այս մասին սոցցանցում հայտնել է Խամոյանը` լուսանկար հրապարակելով։

 

Կադրից պարզ է դառնում, որ այս անգամ նույնպես գողացել են մեքենայի կողային հայելիները: 

 

«Ծիծաղելի չէ։ Անհամ եք»,– հրապարակմանը կից գրել է ընդդիմադիր պատգամավորը։