Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով Բրյուսելում է՝ ԵԺԿ համաժողովին մասնակցելու նպատակով, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԵԺԿ նոր Գլխավոր քարտուղարի հետ լուսանկար՝ կից գրությամբ.
«Եվրոպական Ժողովրդական կուսակցության նոր Գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի հետ, ում ջանքերի շնորհիվ նաև հնարավոր դարձավ երեք տարի անց ճեղքել քաղաքական սահմանափակումները, վերադառնալ արտաքին քաղաքական օրակարգին և միջազգային կառույցների հետ աշխատանքին»: