Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Նոր Արեշ 9-րդ փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել։
