25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվեց․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը։
Կողմ քվեարկեցին 53, ձեռնպահ՝ 0 և դեմ՝ 26 պատգամավորներ։
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված նախագծի համաձայն՝ զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետն առաջարկվում է 2-5 տարուց դարձնել 3-6 տարի։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-3 տարով։
Կբարձրացվի նաև նշված հանցագործությունների ծանրության աստիճանը. ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, իսկ վարժական հավաքներից խուսափելը՝ փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության: