Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոպենհագենի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում․ երկկողմ ներգրավվածություն և ակտիվ համագործակցություն Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։ Բարձր գնահատելով այս պլատֆորմը՝ անհամբերությամբ սպասում ենք հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելուն Հայաստանում՝ 2026 թվականի մայիսին»,–X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։