Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդավիրաբույժ Հայկ Միրզոյանը, ում դոկտորական ատենախոսության դասիչն է՝ «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում»։ Փաստորեն, բժշկական գիտությունների դոկտորը՝ հարկ եղած դեպքում, ԱԺ-ում քննարկումների ժամանակ բուժքույր կոլեգայի հետ պետք է համաձայնեցնի հանրային առողջությանը վերաբերվող հարցերը։
Կառավարման նոր մոդել է, կրկին «աննախադեպ»։
Հատուկ նշում եմ, որ մեծ հարգանք ունեմ բուժքույրերի աշխատանքի նկատմամբ։ Բայց…»