Այդպիսի գուլպաներ ՀՀ ՊՆ-ն ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են․ Արամ Թորոսյան


Այդպիսի գուլպաներ ՀՀ ՊՆ-ն ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են․ Արամ Թորոսյան
Հոկտեմբեր 2 19:50 2025

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայտնում ենք, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը:

Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են:
Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով: