«Սրբազան շարժման» գործով փաստաբանները հետևողականորեն «ջարդում» են իշխանության հորինվածքները


«Սրբազան շարժման» գործով փաստաբանները հետևողականորեն «ջարդում» են իշխանության հորինվածքները
Հոկտեմբեր 2 19:32 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Սրբազան շարժման» գործով դատական նիստն է, որտեղ փաստաբանները հետևողականորեն «ջարդում» են ինչպես գործի տակ դրված կեղծ դրվագները, այնպես էլ իշխանության դաշտ նետած քարոզչական հորինվածքները:

Դատավորն ու դատախազներն անշուշտ այդ ամենը լավ գիտեն, սակայն ստիպված լսում են ապօրինությունների այն մանրամասները, որոնք փաստաբաններն իրավական առումով գրագետ և ուսուցողական տոնով նրանց են հրամցնում:

Դատախազները ագրեսիվ կեցվածքով փորձում են դիմադրել մի բանի, որի շանսը պարզապես չունեն, իսկ այս գործում իրենց մասնակցությունը դեռ խորը հետք կթողնի վերջիններիս մասնագիտական կյանքում` անկախ նրանից, թե հիմա այդ մասին գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ»: