«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Մեղրաձորի և Աղավնաձորի բնակիչների հետ քննարկել են մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը (Տեսանյութ)


«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Մեղրաձորի և Աղավնաձորի բնակիչների հետ քննարկել են մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 2 18:19 2025

Հոկտեմբերի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր։

Շարժման անդամները այցելեցին Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, շրջեցին բնակավայրի տարածքում, որից հետո տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մեղրաձորցիներին ներկայացվեցին Հայաստանի մարզային բնակավայրերի զարգացման հնարավորությունները, կարևորվեց բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական ողջ պոտենցիալի օգտագործումը։

Աղավնաձորում շարժման անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղի ենթակառուցվածքների զարգացման տեսլականը, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։