«Կիլիկիա» գործարանում քննչական գործողություններ են կատարվել. ՔԿ


«Կիլիկիա» գործարանում քննչական գործողություններ են կատարվել. ՔԿ
Սեպտեմբեր 29 22:45 2025
«Կիլիկիա» գործարանում քննչական գործողություններ են կատարվել 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով: Գործը նախաքննության փուլում է։
 
«Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- հայտնում են ՔԿ-ից։
 
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ սեպտեմբերի 26-ին գործարանում քննչական գործողություններ են իրականացվել, իսկ դռները կնքված են եղել: Նշվում էր, որ «Կիլիկիա» գործարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին տուգանել են 450 մլն դրամով։ Գործարարը չէր բացառել, որ իրեն կարող են ձերբակալել։