Միրզոյանը Տրանսատլանտյան ընթրիքի է մասնակցել


Միրզոյանը Տրանսատլանտյան ընթրիքի է մասնակցել
Սեպտեմբեր 25 23:29 2025

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին, որին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։

Նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։

Կարճատև առանձնազրույցի ժամանակ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավերի համար»: