Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հայտարարել է․
«Այսուհետև եթերում կլինեմ բացառապես հյուրի կարգավիճակով։ Քաղաքագիտական վերլուծական եթերային աշխատանքս այսօր կդադարեցնեմ և կանցնեմ ոչ պակաս կարևոր, եթե չասեմ, բեկումնային և տասնապատիկ պատասխանատու գործի»։
Նա ներկայացրել է անցած տարիների աշխատանքը, այնուհետև, առանց բառերը ծամ ծնելու, հայտարարել․ «Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանրագույն վիճակը, դրանից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը, իմ և իմ գաղափարակից ընկերների հանձնառությունը, մեր քաղաքականապես չպղծված կենսագրությունը, բարոյական ընկալումները, անցած համատեղ ճանապարհը և տասնյակ այլ հիմնավոր պատճառներ, այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացներ, կուսակցություն չեմ ստեղծում։Ինձ ճանաչողներըի և հեռուստալսարանը գիտի՝ գաղափարաբանական առումով ազգային պետականամետ դաշտում եմ, իրական անկախ, արդար, պրոգրեսիվ առաջադեմ և տեխնոկրատ հզոր Հայաստան կերտողների դաշտում։ Վաղվանից կշարունակեմ խորհրդակցություններն ու քննարկումները, բացառելով որևէ գործակցություն, կրկնեմ՝ որևէ գործակցություն Հայաստանի հակահայ իշխանության, նրա արբանյակների կամ նրանց իշխանության բերածների հետ»։