Սրանք մնացել են առաջին դասարանում․ Լևոն Զուրաբյան


Սրանք մնացել են առաջին դասարանում․ Լևոն Զուրաբյան
Սեպտեմբեր 25 20:47 2025

 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՔՊ-ականներին է արձագանքել․

«Սրանք (նկատի ունեմ երկիրը կառավարող կուսակցությանը) այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին հասու բաներ.

- որ իմ դիմումը Լևոն Տեր-Պետրոսյանին ընդամենը ձեռառնոցի էր իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հախուռն և խուճապահար գրառումների նկատմանբ` երգիծանք, սարկազմ (այ, չգիտեմ՝ էս բառը գիտեն, թե չէ), ծաղր, հեգնանք: Ա՛յ, դրա համար էլ միջազգային ասպարեզում իրեն լավ ձեռ են առնում, ինքն էլ չի հասկանում: Իսկ եթե նման բանավեճ իսկապես կայանար` ինձ «լիազորագիր» տրամադրելու նախապայմանով, ինչին Նիկոլը երբեք չի համաձայնվի, ձեր տգետը կարող է 5 րոպե էլ չդիմանար, որովհետև նա չի տիրապետում ո՛չ արցախյան խնդրի հետ կապված փաստաթղթերին, ոչ էլ աշխարհաքաղաքական նրբություններին

- որ 1993 թվականի ելույթում Տեր-Պետրոսյանը խոսում էր միջպետական համաձայնագրերով ստացած օգնության և աղետալի տարածքային կորուստներով հատուցած Ադրբեջանի մասին:

Ես նորից եմ պնդում, որ սրանց կրթությունը ձեռք է բերվում մեր երկրի ճակատագրի համար շատ ծանր գնով, բայց ավելի մեծ խնդիրն այն է, որ 7 տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում: Ի դեպ, սա խոստովանել է անձամբ Նիկոլը՝ վերջերս կառավարության նիստի ժամանակ»: