Հայաստանը որոշել է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036թ․-ը․ Փաշինյան


Հայաստանը որոշել է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036թ․-ը․ Փաշինյան
Սեպտեմբեր 25 20:18 2025

Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036թ․-ը։ Այս մասին Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումի ժամանակ հայտարարել է Նիկոլ  Փաշինյանը։

Նա նշել է, որ այս նախագիծը պարզապես տեխնիկական ձեռնարկ չէ, այլ «Ռոսատոմ»-ի և միջազգային գործընկերների հետ ՀՀ արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք։