Ինչի՞ համար․ ոստիկանապետը հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ


Ինչի՞ համար․ ոստիկանապետը հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ
Սեպտեմբեր 24 23:23 2025

Այո, վարչապետը նման գրառում է արել, յուրաքանչյուր դեպքով լինում են ուսումնասիություններ, և երբ կպարզվեն թերացող աշխատողները, բնականաբար կհետևեն համապատասխան որոշումներ։ Այս պահին չկա։

 

Այս մասին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայողի մահվան դեպքի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Ղազարյանը, պատասխանելով հարցին, թե Փաշինյանը խոսել էր թերացումների բացահայտման և պատասխանատվության մասին։

 

Irakanum.am-ի հարցին, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ, Արամ Ղազարյանը հարցրեց․ «Ինչի՞ համար»։ Մեր դիտարկմանը՝ թե այս սպանության, չկանխարգելելու, Արամ Ղազարյանն ասաց․ «Ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, երբ գտնեմ նպատակահարմար, մշտապես պատրաստ եմ»։