Կառավարությունում քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները


Կառավարությունում քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները
Սեպտեմբեր 24 21:09 2025

Կառավաչությունից հայտնում են, որ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։

«Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ»։