Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան Ղուկասյան


Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան Ղուկասյան
Սեպտեմբեր 24 14:17 2025

Հայաստանի հանրությունը երեկ ցնցվեց Մերձավանի համայնքապետի բարբարոսական սպանության մասին լուրից. իր հայտարարության մեջ նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ 

Նա մասնավորապես գրել է. «Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության և արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործներության և անպատժելիության վկայությունն է։ Փաստացի՝ երկրի իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով, փոխանակ կանխի դրանք։

Խստորեն դատապարտում եմ Մերձավանի համայնքապետ Վալորդյա Գրիգորյանի սպանությունը՝ հիշեցնելով, որ դեռևս բացահայտված չէ իմ նկատմամբ 2007 թվականի ապրիլի 2-ին կազմակերպված մահափորձը, որին զոհ գնացին իմ 4 ընկերները, ծանր վիրավորվեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։

Քաղաքական պատվերով այս հանցագործությունը, ցավոք, ծնեց նորերը։

ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, իսկ բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականության։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատներին և Մերձավանի բնակիչներին»։