«Սեպտեմբերի 12-ը միայն այն ժամկետն էր, որը դատավորը տվել էր կողմերին՝ գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար»,-նման հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցությունը՝ արձագանքելով տարածվող այն տեսանյութին, որտեղ Վ. Ղուկասյանն ասում է՝ վերադարձել է իր նախկին ապրելավայր ու սուրճ է խմում ԱՄՆ-ում։
Կուսակցությունից մանրամասնում են, որ դատավճիռը որոշում և հրապարակում է միայն դատարանը, և դրա օրը նախապես որևէ մեկը չի կարող ասել։
«Այս պահին վճիռ չկա։ Երբ այն լինի, մենք անմիջապես կհայտնենք»,-նշում են կուսակցությունից։
Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա այն հին է.
«Համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ երևում է Վարդան Ղուկասյանը, իրականում նոր չէ․ այն նկարահանվել է մեկ տարի առաջ։ Խնդրում ենք բոլոր լրատվական հարթակներին և օգտատերերին հրապարակելիս պարտադիր նշել, որ տեսանյութը հին է։ Սա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ չմոլորվեն և փաստերը ճիշտ ընկալվեն»։