Պատվարժա՛ն դատարան, դուք համոզված եք, որ ես անմեղ եմ․ Միքայել Սրբազան


Պատվարժա՛ն դատարան, դուք համոզված եք, որ ես անմեղ եմ․ Միքայել Սրբազան
Սեպտեմբեր 23 17:05 2025

Պատվարժա՛ն դատարան, դուք համոզված եք, որ ես անմեղ եմ և այսօր հնարավորություն ունեք ընտրության. դատական նիստի ժամանակ դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

«Գնաք ձախ՝ կստանանք ժամանակավոր բարիքներ, ժամանակավոր գովասանքներ և հավիտենական դատապարտում, կգանք աջ՝ կստանանք ժամանակավոր դժվարություններ, բայց հավիտենական արդարություն։ Ձեր օգուտը դուք գիտեք»,-ասաց Միքայել Սրբազանը՝ կոչ անելով իր համար «չտրտմեն»։