«13 վայրկյան». նոր դետեկտիվ կատակերգություն Մկրտիչ Արզումանյանի և Լիանա Վանոյանի մասնակցությամբ


«13 վայրկյան». նոր դետեկտիվ կատակերգություն Մկրտիչ Արզումանյանի և Լիանա Վանոյանի մասնակցությամբ
Սեպտեմբեր 19 21:01 2025

Նոր սիթքոմ՝ հայտնի ու սիրված դերասանների մասնակցությամբ։ «13 ակնթարթ» ում Մկոն և Լիանա Վանոյանը մարմնավորում են Սերոբի ու Մայիսի կերպարները, ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է, գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանը:

 

 Սառան քննիչ է, որն իր գործընկեր Սերոբի հետ արդեն երկար ժամանակ աշխատում է թմրանյութերի ամենամեծ ներմուծողին բացահայտելու ուղղությամբ: Սակայն հերթական հանցանքը բացայտելու Սառայի ջանքերը կարծես թե ապարդյուն են, քանի որ Սերոբին ուզում են վերացնել, և Սառան դիմում է Մայիսի օգնությանը, որն էլ համակարգի լավագույն կրիմինալներից է՝ նախկին սպա, որն այժմ չի աշխատում:

 

Բայց այստեղ մի հետաքրքիր փաստ կա. Մայիսը նախկինում ստացած վնասվածքի պատճառով ժամանակ առ ժամանակ կորցնում է իրականության զգացումը, մեկ մոռանում ամեն ինչ, մեկ հայտնում այլ իրականության մեջ. Դա տևում է ընդամենը 13 վայրկյան: Նրա աչքին անցորդները կարող են երևալ հանցագործներ։ Այս ամենը սակայն չի խանգարում Մայիսին ու Սառային բացահայտելու հանցագործությունը, որի հետևում կանգնած են կրիմինալ աշխարհի մարդիկ:

 

Մանրամասները՝ տեսանյութում: