ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները շարունակում են հանդիպումները քաղաքական ուժերի հետ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում։
Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և «Միասին» շարժման մի շարք ներկայացուցիչների հետ։