Ինչու է պետպատվերով իրականացվող ուռուցքաբանական ծառայության գինը մասնավոր ԲԿ-ում մի գին, պետականում՝ մեկ այլ. պարզաբանում է նախարարը


Ինչու է պետպատվերով իրականացվող ուռուցքաբանական ծառայության գինը մասնավոր ԲԿ-ում մի գին, պետականում՝ մեկ այլ. պարզաբանում է նախարարը
Սեպտեմբեր 18 15:01 2025

Ռադիոթերապիայի նոր ծառայությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ուներ և ուրախ եմ, որ մասնավոր՝  «Էրեբունի» ԲԿ-ն և պետական՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնը, իրականացնելով մեծ ներդրումներ, այսօր ապահովում են  ծառայություններ․ անդրադառնալով այն հարցին, թե ինչու են բժշկական կենտրոնները  պետպատվերի շրջանակում ծառայությունները մատուցում տարբեր գներով՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 «Քանի որ ծառայությունների վերագնահատում է իրականացվել՝ նոր տեխնոլոգիաների և ծառայությունների առումով, հիմա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի գնահատման փուլում ենք, այսինքն՝ գնահատվում է, թե արդյո՞ք նոր չափորոշիչներով այնտեղ բոլոր պայմաններն ապահովված են,  և վստահեցնում եմ, որ ավարտին մենք նոր որոշումը կիրականացնենք ու նոր գնով փոխհատուցումը կիրականացվի հավասար կերպով»,-նշեց նախարարը։