ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ և դրանում որևէ կասկած չկա, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը վարչապետին հիշեցրեց իրենց թիմակիցների մասնակցությամբ սկանդալային դեպքերը՝
վերջերս Կադաստրի պետի մասնակցությամբ էին մարդ ծեծել,
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցն էր լրագրողին սպառնացել, և դիմակավորված անձինք հարձակվել էին նրա վրա,
Սլեն Սիմոնյանը քաղաքացու վրա էր թքել։
Լրագրողը Փաշինյանից հետաքրքրվեց՝ հեղափոխություն անում էին, որ թիմակիցներն անպատի՞ժ մնան։
«Այդ հարցերը չեն որոշվում բրիֆինգի ժամանակ։ Այդ հարցերը որոշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ինձ հայտնի չէ փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպել այնպես, որ իրենք հարյուրավոր մետրերի ամպլիտուդ ունենան։ Բոլոր դեպքերը, որոնք հստակ ունեն քրեական գնահատական, պատասխանատուները պետք է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվեն։ Այստեղ չպետք է որևէ կասկած լինի»,-հավելեց նա։