2026 թվականին Երևանում այլևս չեն լինի հին տրոլեյբուսներ։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 45 նոր տրոլեյբուս ու 104 նոր վերելակ ձեռք բերել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ արդեն իսկ գնել են 30 տրոլեյբուս։
«Մրցույթը տևական ժամանակ է՝ կայացել է, ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալում ենք, որ 2026 թվականի առաջին եռամսյակում 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում ու կլինեն գծերի մեջ։
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ձեզ, սա ձեր նախաձեռնությունն է»,- ասաց Ավինյանը։