Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը, անդրադարձել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը՝ գրելով․
«Կայացավ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կայքի պաշտոնական շնորհանդեսը։
Պատմական այս իրադարձությունը պետք է լինի ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։
Հիսուս Քրիստոսի արձանը շուտով կդառնա իրականություն։
Ընտանիքիս կողմից իրականացվող այս կարևոր գաղափարը նվեր է ամբողջ հայությանը՝ որպես առաջինը Քրիստոնեությունն ընդունած ազգ։
Շնորհանդեսի ընթացքում հայրս հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ ցանկացած հայ կարող է մի մասը դառնալ այս աստվածահաճո գործի։ Աղոթքը շուրթերին, երազանքներն ու նպատակները մտքում՝ քարը քարին դնել, մի ծառ տնկել և ապագայում իրենց երեխաներին ու թոռներին պատմել կառուցման աշխատանքներին իրենց մասնակցության մասին։
Սեպտեմբերի 26-ից սկսած՝ այդ հնարավորությունը բաց կլինի բոլորի համար։
Արձանի տեղադրումը թող լինի հույսի, լույսի և վերածննդի իրական խորհրդանիշ հայ ազգի համար»։