ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակներում Հայաստանը կբախվի տարբեր սակագնային ռեժիմի. Օվերչուկ


ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակներում Հայաստանը կբախվի տարբեր սակագնային ռեժիմի. Օվերչուկ
Սեպտեմբեր 6 17:56 2025

Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել ԵՄ-ի հետ ինտեգրման հեռանկարները, սակայն Երևանը պետք է հասկանա, որ դա կնշանակի Ռուսաստանի հետ առևտրում արմատապես տարբեր սակագնային ռեժիմ։

Այս մասին TASS-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում տված հարցազրույցում։