Արտակարգ դեպք․ ոստիկանները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու ինքնահրկիզման փորձը


Արտակարգ դեպք․ ոստիկանները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու ինքնահրկիզման փորձը
Սեպտեմբեր 6 11:01 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորամասերից մեկի ծառայողները Հանրապետության Հրապարակում ծառայություն իրականացնելիս նկաատել են մի քաղաքացու, ով գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և իր մոտ եղած բենզինով լցված շիշը բացել է, ինչից հետո լցրել հատակին, այրել և փորձել է պառկել կրակի վրա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նշված քաղաքացուն կանխվել է նրա կողմից կատարվելիք գործողությունները և նրան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն