Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ են տեղափոխվել։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Վահագնի գյուղից են, և այրվածքները ստացել են կենցաղային գազաբալոնի փականի պայթյունի կամ անսարքության հետևանքով։
Հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի բնակիչներ՝ 33-ամյա Նարինե Ա․-ն, և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վանաձորում 33-ամյա մայրը և նրա անչափահաս տղան ու աղջիկը ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն

