Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է. Ռոբերտ Ամստերդամ


Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է. Ռոբերտ Ամստերդամ
Սեպտեմբեր 3 14:38 2025

Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է, այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:

Նա Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությունը որակել է հիստերիկ բացականչություն։

«Պարոն Փաշինյանի անվստահ և հիստերիկ բացականչությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք այս «ժողովրդավարության» մասին, որն այդքան հաճախ գովաբանվում է Արևմուտքի կողմից»,- X-ում գրել է Ամստերդամը։