Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 53» ու «SHACMAN» մակնիշի ավտոքարշակը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Սահակ Գալստյանը










