Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հայտնվելու են ոչ միայն աղբանոցում, այլ՝ ՔԿՀ-ներում. Մինասյան


Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հայտնվելու են ոչ միայն աղբանոցում, այլ՝ ՔԿՀ-ներում. Մինասյան
Սեպտեմբեր 3 13:38 2025

Իր մանկության երազանքը բյուրեղյա ապակու նման կփշրվի և ես համոզված եմ, որ ինքն ու իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն աղբանոցում, այլ՝ ՔԿՀ-ներում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրները հայտնվելու են քաղաքական աղբանոցում, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

 Անդրադառնալով իշխանությունների խոստացած խաղաղությանը, Մինասյանը նշեց.«Հիմա Փաշինյանը կամ իր թիմի ցանկացած  անդամ կարող են կանգնել ու ասել՝ «տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, ոչ սպանություն կա, ոչ կրակոցներ կան, բայց հայություն չկա»։

Նա ավելացրեց, որ այսօր ամենաշատ խաղաղություն ուզողը ազգային  ընդդիմադիր հատվածն է, բայց  այն պետք է հիմնված լինի քո ազգի հարգանքի վրա, ազգի իրավունքի  վրա, այլ ոչ թե  օրվա իշխանությունների ցանկությունների ու հայտարարությունների։

 «Այս չորս տարի ամենօրյա ռեժիմով իշխանություններին դիմադրություն ցուցաբերվում է։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի և օրվա իշխանությունների դավաճանական քայլերի հետևանքն  է, որ խոստանում են մի բան, փաստի առաջ են կագնացնում և անում այլ բան։ Այսօր ժողովրդի ճնշող մեծշամասնությունը մերժում է սրանց»։