ՔՊ-ական Էմմա Պալյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն իրական խաղաղություն է բերել։
«Դա այլևս իրականություն է։ Դուք չե՞ք տեսնում այդ խաղաղությունը, սահմանում այսօր չկան կրակոցներ»,- լրագրողներին ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ 10 ամիս անց քաղաքացիները կգնան ու իրենց քվեով կապացուցեն, որ երկու ձեռքով կողմ են խաղաղությանը։
«Ես վստահ եմ, որ ՔՊ-ն ստանալու է քաղաքացիների ձայների մեծամասնությունը»,- ասաց Պալյանը։
ՔՊ-ականը տարօրինակ ոչինչ չի տեսնում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «կառավարությունը ես եմ»։
«Ի՞նչն է սխալ ասում Նիկոլ Փաշինյանը, այո՛, կառավարությունն ինքն է, ում ընտրել է ՀՀ քաղաքացին»,- պնդեց ՔՊ-ականը։