Ողջ ճշմարտությունը Արթուր Ալեքսանյանի ամուսնության մասին


Ողջ ճշմարտությունը Արթուր Ալեքսանյանի ամուսնության մասին
Սեպտեմբեր 3 12:49 2025

Մի քանի օր առաջ մամուլում լուր էր տարածվել, որ ըմբշամարտիկ, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է: Ըստ լուրերի՝ նրա ընտրյալը քաղաքական գործիչներից մեկի դուստրն է: 

Պարզաբանում ստանալու համար BlogNews.am-ը զրուցեց Արթուրի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ. «Իհարկե, ամուսնանալը հիմարություն չէ, բայց նման լուր գրելը հիմարություն է, և այն չի համապատասխանում իրականությանը: Չգիտեմ՝ ով է նման բան գրել և ինչի համար: Մեկ անգամ էլ կասեմ, որ նման բան չկա․ Արթուրը հիմա հավաքների մեջ է»: 

Իսկ այն հարցին՝ արդյո՞ք Արթուրն ընտրյալ ունի, Գևորգը պատասխանեց․ «Դեռ չունի։ Իհարկե, շատ կցանկանայի, որ ընտրյալ ունենար»: