Հայատյացությամբ դաստիարակված հասարակություն ունեցող բռնապետության հետ էլ մեզ հանգիստ կոչ են անում դառնալ «սովորական հարևաններ».Ոսկանյան


Հայատյացությամբ դաստիարակված հասարակություն ունեցող բռնապետության հետ էլ մեզ հանգիստ կոչ են անում դառնալ «սովորական հարևաններ».Ոսկանյան
Սեպտեմբեր 2 23:24 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է.

«2010-ականներին արհեստածին Ադրբեջանում «Դայիրման» խմբի կատարմամբ թողարկվեց «Կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ» ադրբեջաներեն ռեփը։

Դրանում հայերս ներկայացվում ենք որպես թշնամի, բռնազավթիչ, դաժան և արյունարբու ժողովուրդ, որին պետք է դիմագրավել։

Այն անթաքույց ապամարդկայնացնում (դեհումանիզացնում) է հայերիս՝ մեզ բնորոշելով «վամպիր», «շուն» և այլ վիրավորական արտահայտություններով։

Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դասական քարոզչական մեխանիզմով ստեղծված երգ էր, որով հայերիս մարդ չհամարելով՝ արդարացվում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում։

Հենց նման հայատյաց քարոզչությամբ դաստիարակված հասարակություն ունեցող բռնապետության հետ էլ մեզ հանգիստ կոչ են անում դառնալ «սովորական հարևաններ», իսկ մեր անվտանգության «աննախադեպ» երաշխիք դիտարկում ինչ-որ թղթեր