Հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ երկրի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու․ Հայր Ասողիկ


Հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ երկրի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու․ Հայր Ասողիկ
Օգոստոս 21 17:30 2025

ՄԱՍԷ թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը գրել է․

 

«Մեր շատ սիրելի Վեհափառ Հայրապետի տարեդարձն է:

 

Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է: Աստված է Հայոց Հայրապետի հետ:

 

Եվ մենք՝ նրա հոգևոր զավակներս, հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ Երկրի, ի բարօրություն ու փրկություն մեր հարազատ Ազգի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:

 

Ողջ լերուք, սիրելիներ ի Տեր»: