Կապիտուլյացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ ստորագրել. Փաշինյան


Կապիտուլյացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ ստորագրել. Փաշինյան
Օգոստոս 21 13:54 2025

Եթե հիշում եք, 2022 թ-ի հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին ընդդիմադիրներն ահազանգում էին, որ իշխանությունը պատրաստվում է կապիտուլյացիա ստորագրել, դրանից առաջ՝ 2020 նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նրանք որակել էին որպես կապիտուլյացիա, չնայած դրան՝ ասում էին, որ իշխանափոխության դեպքում նրանք Նոյեմբերի 9-ի փոստաթղթի տակից ստորագրություն չեն հանելու, այսինքն իրենք պատրաստ էին վերցնել իրենց իսկ որակած կապիտուլյացիայի պատասխանատվությունը։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Մինչդեռ այս դեպքում, երբ խաղաղաղություն է հաստատվել՝ նրանք ասում են, որ պատրաստվում են հետ վերցնել իրենց ստորագրությունը և պատրաստվում են չստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ վերադառնալով մեթոդաբանական սխալին, կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել։ Եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին՝ մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել, և դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել։ Սա արդեն բավարար վերլուծական բազա է արձանագրելու համար, որ ընդդիմության գործընկերները այդպես խոսում են՝ ասելիք չունենալու պատճառով, որևէ այլ պատճառ չկա»,-հավելեց նա