Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ով է զբաղվում գերիների և անհետ կորածների հարցերով. Արցախի ՄԻՊ


Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ով է զբաղվում գերիների և անհետ կորածների հարցերով. Արցախի ՄԻՊ
Օգոստոս 21 13:20 2025

ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ով է զբաղվում գերիների և անհետ կորածների հարցերով, բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

«Որոշակի առումով պետական կառույցների հետ աշխատանքի համար խողովակ կար ձևավորված․ կա գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, որը ղեկավարում էր նախկին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։ Հարազատները հավաստիցումներ էին ստացել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց այսօր փաստն այն է, որ նրա պաշտոնաթողությունից հետո որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ով է զբաղվում այդ հարցերով»,-նշեց Ստեփանյանը։