Ամռան շոգ օրերին որոշ օրգաններ ու համակարգեր՝ հատկապես սիրտն ու արյան անոթները, ավելի խոցելի են դառնում։ Այդ ռիսկի խմբում են մտնում հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն երակների վարիկոզ լայնացում։ Իրազեկում է անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը։
Վարիկոզ լայնացումը երակների ձևի փոփոխություն է, որը արտահայտվում է պարկանման լայնացումներով և հանգուցանման փոքր հանգույցներով։ Այդ երևույթը հաճախ հանդիպում է ներքին վերջույթների, ուղիղ աղիքի և հազվադեպ՝ մարսողական համակարգի երակներում։
Մասնագետի փոխանցմամբ, վիճակագրական տվյալներով՝ կանայք այս հիվանդությամբ հիվանդանում են տղամարդկանց համեմատ երեք անգամ ավելի հաճախ։
Երակների լայնացման առաջացման մեջ կարևոր դեր են խաղում ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթային անոմալիաները և մկանային շերտի էլաստիկության փոփոխությունները։ Ամռանը հիվանդները պետք է հատուկ հոգ տանեն իրենց անոթների առողջության մասին և անհրաժեշտության դեպքում դիմեն մասնագետի։