UFC-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչ, թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի մասին։
Ծառուկյանը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ, այլ ոչ թե նրա հայրենակից Չարլզ Օլիվեյրայի, ինչպես ավելի վաղ քննարկվում էր։
Թոփ թեթևքաշայինների դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 համարակալված մրցաշարի շրջանակում։
Հայտարարությունից անմիջապես հետո Արման Ծառուկյանն արձագանքել է UFC-ի հրապարակմանը՝ գրելով.
«Վերջապես»։










