Դատավորը չի կատարել Միքայել Սրբազանի գործով դատական նիստի և վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու իր պարտականությունը․ պաշտպանների թիմ


Դատավորը չի կատարել Միքայել Սրբազանի գործով դատական նիստի և վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու իր պարտականությունը․ պաշտպանների թիմ
Օգոստոս 16 22:38 2025

Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025թ. օգոստոսի 18-ին (երկուշաբթի), ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3): Այս մասին հայտնել է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։

«Դատական նիստը դռնբաց է:

Դատավորը չի կատարել դատական նիստի և վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու իր պարտականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։