Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն Արմեն Գրիգորյանին հրավիրել է Իրան․ հեռախոսազրույց են ունեցել


Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն Արմեն Գրիգորյանին հրավիրել է Իրան․ հեռախոսազրույց են ունեցել
Օգոստոս 16 13:58 2025

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:

 

Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն:

 

Ա.Լարիջանին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի համար և ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են: Հավելել է նաև, որ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում:

 

Հեռախոսազանգի վերջում ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն Ա.Գրիգորյանին հրավիրել է Իրան: