Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստան կայցելի օգոստոսի 18-ին։
Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այցի շրջանակներում կանցկացվի նաև գործարար համաժողով։ Այն նախատեսված է օգոստոսի 19-ին: