900 դրամով Գյումրի-Լառնակա միակողմանի ավիատոմս կա, թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի. Փաշինյան


900 դրամով Գյումրի-Լառնակա միակողմանի ավիատոմս կա, թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի. Փաշինյան
Ապրիլ 15 22:00 2026

Ինձ ուղարկել են սքրինշոթ՝ 900 դրամով Գյումրի-Լառնակա միակողմանի ավիատոմս կա, թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի: Այս մասին Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան

 

«Ինձ ուղարկեցին սքրինշոթեր, որ կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա: Երբ մարդը ակտիվ է, կյանքից գոհունակության մակարդակը բարձր է, դա շատ ավելին է, քան ուղղակի իրեն որպես նվիրատվություն ինչ-որ բան տալը:

 

Մեր հանձնառությունը հետևյալն է՝ սպառողական զամբյուղից ներքև թոշակը պետք է չիջնի»,- նշել է Փաշինյանը: