Մի ԿՈՒԺԻ պատմություն կամ ինչպես ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժը…


Մի ԿՈՒԺԻ պատմություն կամ ինչպես ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժը…
Օգոստոս 6 13:23 2025

Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից 19-րդ դարի կուժ է տարել իր հետ։ Այս մասին գրված է «Նարեկածին. ազգային զարդերի վերածնունդ» ապրանքանիշի ֆեյսբուքյան էջում։

 

Կուժը երգչուհու սենյակում է դրվել զարդը գեղագիտորեն ներկայացնելու համար։

«Մինչ հյուրերի ժամանումը սենյակում դրվեցին «Թուֆենկյան» ընկերության նվիրած գորգը և, ուշադրություն, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում): Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը»,- ասված է հաղորդագրությունում։