Oգոստոսի 6-9-ը հանրապետության մի շարք հատվածներում սպասվում է +39․․․+41 աստիճան տաքություն


Oգոստոսի 6-9-ը հանրապետության մի շարք հատվածներում սպասվում է +39․․․+41 աստիճան տաքություն
Օգոստոս 6 13:00 2025

 

Հաղորդումներ

Աշխարհ

Առողջապահություն

Քաղաքականություն

Տնտեսություն

Հասարակություն

Ազգային անվտանգություն

Իրավունք

Հետաքննություն

Բանակ

Իրավիճակը սահմանին

Լեռնային Ղարաբաղ

Արտակարգ դրություն

Մարզեր

Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա

Սփյուռք

Մշակույթ

Սպորտ

Տարածաշրջան

 

Oգոստոսի 6-9-ը հանրապետության մի շարք հատվածներում սպասվում է +39․․․+41 աստիճան տաքություն

Հասարակություն

12:5106 Օգս, 2025

Oգոստոսի 6-9-ը հանրապետության մի շարք հատվածներում սպասվում է +39․․․+41 աստիճան տաքություն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում oգոստոսի 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

 

 

Հանրապետության տարածքում oգոստոսի 6-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի ցերեկը, 9-11-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 6-11-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: