Օկուպացված Քարվաճառում ականի վրա ռազմական բեռնատար է պայթել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 5-ին, ժամը 19:05-ի սահմաններում։
Պայթյունի հետևանքով ադրբեջանական բանակի 4 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել մոտակա բժշկական հաստատություն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։