Գազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվել


Գազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվել
Օգոստոս 6 11:06 2025

Երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արդանիշ բակավայրի 11-րդ փողոցում հեղուկ գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և լրացուցիչ ժամանել է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Մինչ հրշեջների ժամանումը՝ 11-րդ փողոցի թիվ 15 տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների 2-րդ վաշտի պարեկներ Մամիկոն Աբրահամյանն ու Տիգրան Մանուկյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Այրվել է երկհարկանի տունն ամբողջությամբ:

 

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում: